Վարդան Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործը ոչ միայն իրավական արժեք չունի, այլև բացահայտորեն քաղաքական պատվերի հետևանք է․ այն հաջորդել է Փաշինյանի հրապարակային հայտարարությանը՝ «դուրս շպրտել» նրան քաղաքական դաշտից։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Խնդիրն այստեղ Ղուկասյանի անձը չէ։ 

Խնդիրը շատ ավելի խորքային է․ խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանությունը նպատակաուղղված արժեզրկում է ընտրությունների ինստիտուտը, հասարակությանը հստակ ցույց տալով, որ դա այլևս փոփոխությունների իրական ճանապարհ չէ։ 

Փաշինյանը փակում է քաղաքական վերափոխումների խաղաղ և ինստիտուցիոնալ ուղին, ինչը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն հանգեցնելու է հասարակական դիմադրության, զանգվածային անհնազանդության և նույնիսկ ցնցումների»,- գրել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել