Tert.am-ը գրում է․

«Մեր ձևով» շարժումն ուխտագնացություն է կազմակերպելու դեպի Մայր Աթոռ, որ ցույց տանք, որ  Էջմիածինը անպաշտպան չէ:  Այս մասին ԱԱԾ-ի շենքի մոտ հայտարարել է Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:

Նշենք, որ այսօր Ազատության հրապարակում տեղի է ունեցել հանրահավաք՝ ի աջակցություն կալանավորված Սամվել Կարապետյանի և հոգևորականների:

Ելույթ ունեցողներին իրենց խոսքում ընդգծել են եկեղեցին պաշտպանելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ընդգծել, որ երկրում այլևս չպետք  է քաղբանտարկյալներ լինեն:

Հանրահավաքի մասնակիցներն այնուհետև երթով շարժվել են ԱԱԾ-ի շենքի մոտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել