Ադրբեջանում ընդդիմադիրների նկատմամբ բռնաճնշումներ են իրականացվում:Եվ դա փաստորեն արդյունավետ է իշխանությունների համար: Այսօր կալանքի տակ գտնվող ակտիվիստ, «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության անդամ Դաշգըն Մելիքովը նամակով դիմել է կուսակցության նախագահ Ալի Քերիմլիին, կոչ անելով վերջինիս միավորվել իշխող «Ենի Ազարբայջան» կուսակցության հետ: Մելիքովը այդ նամակի կրկնօրինակն ուղարկել է նաեւ կուսակցության մամլո խոսնակ Աֆլաթուն Ամաշովին: Այս լուրը հաստատել է Արդարադատության նախարարությունը:Բացի դրանից բանտարկյալը հայտարարել է, որ գալիք ընտրություններին աջակցում է Իլհամ Ալիեւին և կոչ է արել ԶԼՄ-ներին նրան այլևս «քաղբանտարկյալի» պիտակ չկպցնել: Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են Մելիքովի կոչը, որում ասվում է, որ նա այսօր տեսնում է երկրի առաջընթացը և աջակցում է գործող նախագահին:Իր հերթին Ազգային ճակատի փոխնախագահ Ֆուադ Գահրամանլին հայտարարել է, որ այս ամենը չի համապատասխանում իրականությանը, և նամակը իշխանությունների ձեռքի գործն է:Համենայն դեպս պարզ է դառնում, որ Մելիքովի վրա լուրջ ճնշումներ են գործադրվում, ու չի բացառվում, որ վերջինս այդ նամակը գրել է ճնշման տակ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.asatrian/posts/10200682765820818
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել