Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Բուդապեշտում նախատեսված հանդիպումը լրացուցիչ հույս է ներշնչում Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Գերմանիայի կանցլերը ասել է Frankfurter Allgemeine Zeitung (FAZ) թերթին տված հարցազրույցում։
«Եթե Գազայի հակամարտության կարգավորման 20 կետանոց ծրագիրը դառնա Թրամփի նախագահության հաջողության մոդել, նա կշարունակի կենտրոնանալ Ուկրաինայի վրա և ձգտել այնտեղ հակամարտությանը վերջ դնելուն։ Բուդապեշտում նախատեսված հանդիպումն ավելի է ամրապնդում այս հույսը»,-նշել է Մերցը։
Ավելի վաղ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը ողջունել էր Պուտինի և Թրամփի միջև Բուդապեշտում նախատեսված հանդիպումը։