ՀՀ օրենսդրությամբ Մայր Աթոռը Էջմիածինը՝ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու կենտրոնն է, իսկ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը, Երուսաղեմի և Կ.Պոլսի պատրիարքությունները՝ եկեղեցու նվիրապետական աթոռները:
Ազգային եկեղեցին ներսից պառակտելու և նվիրապետկան աթոռը Մայր Աթոռին հակադրելու փորձերը հավասարապես մերժելի են ինչպես հավատամքային, այնպես էլ օրենսդրային իմաստով:
Դեռ խորհրդային ժամանակներից Մայր Աթոռի և Անթիլիասի հարաբերությունները այնքան լարված են եղել, որ, երբ մեր Եկեղեցին 1962 թվականին Վազգեն Վեհափառի միջոցով, Էկումենեիկ շարժմանը անդամակցելու դիմում է ներկայացրել, նույն ժամանակ այդ շարժմանը անդամակցելու դիմում էր ներկայացրել Մեծի տանն կիլիկիո կաթողիկոսությունը՝ որպես առանձին եկեղեցի: Եվ չնայած Մայր Աթոռի միասնական գործելու և որպես մեկ եկեղեցի հանդես գալու կոչերին, այն լայն աջակցություն չգտավ:
Այս ձեռնարկին նպաստող ուժերը գտնում էին, որ Կումունիզմը ի վերջո կճնշի Հայ եկեղեցին և այդկերպ փորձում էին արտերկրում հակակշիռ ստեղծել՝ ի դեմս Կիլիկիո Կաթողիկոսության:
Կոմունիզմը ճնշվեց, իսկ Եկեղեցին ապրեց:
Մեր հավաքական կենսագրության մեջ շատ ենք ունեցել Հակաթոռ կաթողիկոսություններ, աստվածամարտ հոգևորականներ, դրված բանսարկուներ և մատնիչներ: Նրանց վրա հենվել են տեղական բդեշխություններ, օգտագործելով՝ որպես իրենց ինքնիշխանության հոգևոր հենարաններ:
Դրանք միանգամայն հանգեցրել ոչ միայն եկեղեցու թուլացմանը, այլ պետության թուլացմանը և վերջնական կործանմանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել