2011թ.-ին, երբ մեկնեցինք Ստրասբուրգ, որտեղ կայացավ քաղաքական դպրոցների վերջնական հավաքը/Summer University for Democracy of Political Studes of the council Europe/, այդտեղ էին նաև մյուս երկրների դպրոցների ներկայացուցիչները, այդ ծրագրի մեջ ընդգրկված էին բոլոր նախկին սովետական միության երկրները:Այնտեղ մեզ սպասվում էր հանդիպումներ ԵՄ-ի, ԵԽԽՎ-ի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ, բանավեճեր դպրոցների միջև և վերջում ավարտական դիպլոմների հանձնման արարողություն:Այնտեղ էր նաև մեր հարևան Ադրբեջանը, որոնց մեջ կար Էինուլլա Ֆատուլլաևը` ով հայտնի է նաև Ադրբեջանում` Խոջալույի դեպքերի իրականությունը լուսաբանած մի անձ, նա փաստում էր, որ երբ հայերը շրջափակել էին Խոջալուն և տեսնելով, որ այնտեղ կան խաղաղ բնակիչներ, երեխաներ, կանայք և ծեր մարդիկ`Արցախյան կողմը անմիջապես որոշում կայացրեց միջանցք բացել և դուրս բերել ադրբեջանցիներին, որպեսզի չլինեն անմեղ զոհեր:Միջանցքը բացվեց, ադրբեջանական կողմի հետ համաձայնեցվեց և սկսվեծ խաղաղ բնակիչների տարհանումը, իսկ երբ այդ քաղաքացիները հասնում էին արդեն ադրբեջանական զորքերի կողմը` հենց նույն ադրբեջանական զորքերի կողմից սպանվեցին իրենց իսկ անզեն քաղաքացիները մինչև վերջին մարդը:Ֆատուլլաևը փաստում էր, որ մեծ Ալիևի ուղիղ հրամանով է կատարվել, որպեսզի միջազգային ասպարեզում հակառակ կողմը ներկայացվեր ագրեսոր:Սակայն այդ տղայի նկատմամբ սկսեցին քաղաքական հետապնդումները և որպես դավաճան` Ֆատուլլաևը հայտնվեց ճաղերի հետևում, իսկ հետո եվրոպական դատարան դիմեցին և մի քանի տարի հետո եվրոպական դատարանի որոշմամբ Ֆատուլլաևը ազատ արձակվեց, իսկ 2011-ին ներկա էր մեզ հետ այդ հանդիպումներին:Այս տղան ԵԽԽՎ-ում պնդում էր, որ Խոջալուի դեպքերը Ալիևի հրամանով են եղել և ուներ փաստեր, ինչպես նաև հրապարակային քննադատում էր ալիևյան կլանին և ներկայացնում թվեր, որտեղ բյուջեից գողացվում են միլիարդավոր դոլլարներ և մսխվում ալիևյան ընտանիքի և հարազատների կողմից, անհայտ կորում են բազմաթիվ քաղաքացիներ և փթթում կալանավայրերում, ովքեր դեմ են գնում մեծն խան Ալիևին: Սա մի փոքրիկ պատմություն, որը տեղի ունեցավ ԵԽԽՎ-ում:
Ասածս ինչ է, այս երիտասարդը փաստերով բարձրաձայնում էր ԵԽԽՎ-ի բարձրաստիճան այրերի առջև և չէր խայտառակվում իր երկրում, քանի որ քննադատում էր այն` ինչ իրականում կա և դա գիտեն բոլոր ադրբեջանցիները և դա նրանց սրտից էր բխում:
Իսկ հիմա վերադառնանք մեր օրեր և հասկանանք, թե ինչու նման հարց տվեց տիկին Փոստանջյանը:Նախ սկսենք նրանից, որ այս տիկինը իրավունք չուներ ամբողջ ժողովրդի անունից խոսելու, բայց կարող էր խոսել մի քանի հարյուր հոգու անունից, որոնք սատարում են Րաֆֆիին:Տիկինը իրավունք չուներ նախ նման հարց տալու, երբ նման տեղեկությունները ընդամենը մի քանի հոգու կողմից տարածված լուրեր են և հանրության մեջ շրջանառվում է, որպես ասեկոս:Իսկ եթե Զարուհին ցանկանում է հասկանա, թե ինչ է նշանակում ասեկոսը, ապա մեծ հաճույքով կբերեմ օրինակներ`
1. Րաֆֆի Հովհաննիսյանը ԱՄՆ-ի լրտեսն է ՀՀ-ում
2. Զարուհի Փոստանջյանը և նրա թիմակիցները ընտրություններին մեծ գումարներ աշխատեցին ձևանալով ընդդիմություն:
3. Րաֆֆին բացի ԱՄՆ-ի լրտես լինելուց, նաև իշխանության համար է աշխատում իր թիմի հետ միասին:
Եվ ցավոք սրտի, նման օրինակները այս մակարդակում այնքան շատ են, որ օրերով կարող եմ գրել, իսկ վերջում մի գիրք նվիրեմ Ժառանգության անդամներին:Իսկ նման ասեկոսները լրջացնել և հարց ուղղել սեփական երկրի նախագահին ԵԽԽՎ-ում,դա ոչ միայն <<քուչի պպզող տղու>> մակարդակի հարց է` այլ կարծում եմ դա անմակարդակ և անբարոյական քաղաքական քայլ է:Ինչ ասեմ` բարով եկար, բարով էլ գնաս տիկին Փոստանջյան, կարծում եմ մեր թշնամիները լավ աշխատանքներ կառաջարկեն Ձեզ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=636438816376582&id=100000314094875¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել