168.am-ը գրում է․
ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «44-օրյա պատերազմից 5 տարի է անցել և որևէ քաղաքական պատասխանատու բանտում չէ:
Սակայն անազատության մեջ են նույն այդ պատերազմում նահատակված նվիրյալների ծնողները, ընտանիքի անդամները, որոնց պայքարն այս տարիներին պատերազմի հանգամանքների բացահայտման և որդիների ճակատագրի հստակեցման ուղղությամբ է:
Արսեն Ղուկասյանն, ով առողջական լրջագույն խնդիրներ ունի, բանտում է, իսկ դատախազությունը, որը կարող էր այդ չարաբաստիկ որոշումը փոխեր` չարեց:
Գարիկ Գալեյանն ու Արա Ռոստոմյանը տնային կալանքի ռեժիմում եմ:
Սա է այս իշխանության դեմքն ու պատկերը»:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2025/10/11/2293454.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



