Ալխասը կենսական կարևորության այս հարցի նկատմամբ թեթևամիտ վերաբերմունք է դրսևորել՝ փորձելով հիմնավոր պատասխան տալուց խուսափել: Իրականում Հայաստանի համար ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների հարցն ուղղակիորեն առնչվում է երկրի պաշտպանունակության, սահմանների անվտանգության և արտաքին քաղաքական հավասարակշռության հետ։
Երբ ՔՊ-ականն վստահեցնում է, թե իբր ՀԱՊԿ-ից դուրս գալը էական բան չի փոխի, դա նշանակում է, որ անուղղակիորեն ասում է՝ Հայաստանի անվտանգության հարցերը երկրորդական են, ինչը վտանգավոր ուղերձ է՝ հասարակությանը, որը սպասում է հստակ ռազմավարության, այլ ոչ թե անորոշ խոսքերի։ Եթե իշխանությունը չի ընդունում հստակ որոշում ու չի ցուցաբերում հստակ վարք, ապա Հայաստանը մնում է «կես ճանապարհին»․ ո՛չ լիարժեք դաշնակից հանդիսացող, ո՛չ ինքնուրույն պաշտպանական քաղաքականություն ունեցող պետությունը չի կարող հույս ունենալ, որ կարող է արդյունավետ պաշպանական համակարգ ունենալ։ Մնալով ՀԱՊԿ-ում՝ Հայաստանը չի կարողանում դառնալ Արևմուտքի լիարժեք դաշնակիցը, իսկ ՀԱՊԿ-ի հետ հարաբերոթյունները սառեցնելով՝ զրկվում է այդ կառույցից օգտվելու հնարավորություններից: Սա էականորեն թուլացնում է երկրի դիրքերը՝ այն Իլհամի բոստանը սարքելով։
Նիկոլը հենց այս հաշվարկից ելնելով էլ թերևս Հայաստանը թողել է կես ճանապարհին՝ մեզ Անկարայից կախման մեջ դնելով:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4721
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



