Հոկտեմբերի 7-ին Երևանում կայացել է կլոր սեղան «Ժամանակակից ռուս-հայկական հարաբերությունների քաղաքական և տնտեսական ասպեկտների արդիական հարցերը» թեմայով, որը կազմակերպվել էր Երևանի պետական համալսարանի Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի և Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի կողմից։ Հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից։

Մասնակիցները քննարկել են ռուս-հայկական համագործակցության ներկայիս վիճակը, ինչպես նաև տնտեսական և հումանիտար օրակարգը, դիտարկել են համատեղ գիտահետազոտական և կրթական ծրագրերի զարգացման հեռանկարները։

Միջոցառմանը մասնակցել են Դեսպանության, 102-րդ ռուսական ռազմակայանի, «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի, գիտական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել