Հասոն պրիմիտիւացրել է խնդիրը: Հարցն այն է, որ Իլհամն ու Էրդողանը կամ ասենք որոշ թյուրքական պետութուններ, «Զանգեզուրի միջանցք»-ը շրջանառելով, լուծում են կոնկրետ խնդիրներ: Ինչպես հայտի է, Իլհամը հայտարարել է, թե Զանգեզուրը Ադրբեջանինն է, և այն խլել են իրենցից ու տվել Հայաստանին: Այսպիսով՝ աշխարհագրական այդ հատվածը Ւլհամի աչքերով Ադրբեջան է ընկալվում, ուստի երբ թուրքերն օգտագործում են «Զանգեզուր միջանցք» տերմինը, ապագայում Սյունիքը գրավելու հիմքեր են ստեղծում. եթե Զանգեզուրն իականում ադրբեջանական է, այլ ոչ թե հայկական, եթե այն Հայաստանի մաս է դարձել Ադրբեջանի նկատմամբ գործված անարդարության պատճառով, ապա Բաքուն ստանում է իրավունք՝ հարմար առիթի դեպքում վերակագնելու այսպես կոչված պատական արդարությունը՝ Զանգեզուրն ու դրանով անցնող միջանցքը հետ բերելով: Այսինքն՝ պատկանելիության հարց է բարձրացվում, կասկածի տակ են դրվում Հայաստանի սուվերեն իրավունքն ու տարածքային ամբողջականությունը դեռևս ոչ այնքան ակնհայտ կերպով:
Ի տարբերություն Նիկոլի Իլհամը խոպուլիստ չէ ու մադկանց նյարդերի կամ զգացմունքների հետ խաղալու խնդիր չունի: Այդ Նիկոլն է, որ այնքան է խաղացել հայության նյարդերի հետ, որ շատերին խելագար է դարձրել:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4717
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



