Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Եգիպտոսի Շարմ էշ Շեյխ քաղաքում Իսրայելի հետ անուղղակի բանակցությունների շրջանակում միմյանց են փոխանցվել փոխանակման ենթակա անձանց ցուցակները։

Այդ մասին հոկտեմբերի 8-ին հայտարարել է շարժման ներկայացուցիչ Թահեր ան Նունուն։

«Այսօր տեղի է ունեցել այն գերիների ցուցակների փոխանակում, որոնց պահանջվում է ազատ արձակել համաձայնեցված մեխանիզմներին և թվաքանակին համապատասխան», – ասվում է հայտարարության մեջ։

Շարմ էլ Շեյխում կողմերի միջև անուղղակի բանակցություններ են ընթանում հոկտեմբերի 6-ից։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել