Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Դոնալդ Թրամփին անվանել է «փոխակերպող նախագահ» և նշել նրա վաստակը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության հաստատման» գործում։

Սպիտակ տանը երկկողմ բանակցությունների ընթացքում Կանադայի առաջնորդը նշել է Թրամփի ազդեցությունը համաշխարհային գործերի և տնտեսական կայունության վրա:

«Դուք մի քանի ամիս առաջ հյուրընկալեցիք ինձ և իմ մի քանի գործընկերների և ես այդ ժամանակ ասացի. «Դուք փոխակերպող նախագահ եք», - ասաց Քարնին Օվալաձև աշխատասենյակում, և Թրամփը գլխով արեց։ «Եվ այդ ժամանակվանից ի վեր տնտեսության փոխակերպումը, ՆԱՏՕ-ի գործընկերների աննախադեպ պարտավորությունները, պաշտպանական ծախսերը, Հնդկաստանից և Պակիստանից մինչև Ադրբեջան և Հայաստան խաղաղությունը, Իրանի որպես ահաբեկչական ուժ չեզոքացումը՝ այս ամենը կարևոր է եղել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել