Վերին Լարս տանող ճանապարհին ժամանակավոր սահմանափակումներ կգործեն, այս մասին հայտնում են Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից։

Հոկտեմբերի 7-ից դեկտեմբերի 6-ը վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին կգործի հատուկ ռեժիմ։ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 126-րդ կմ-ին իրականացվող հողային աշխատանքների պատճառով ճանապարհի երթևեկելի հատվածը կնեղացվի։ Այդ պատճառով ամեն օր ժամը 06:00-ից մինչև 10:00-ն կսահմանափակվի տրանսպորտի երթևեկությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել