ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ.

«Մեր իշխանության համար կրթությունը եղել եւ մնում է առաջնահերթություն: Վստահ ենք, որ առանց որակյալ կրթության անհնար է կառուցել բարեկեցիկ եւ անվտանգ Հայաստան, իսկ այդ մեծ առաքելության հիմքում կանգնած եք դուք՝ ձեր գիտելիքներով, ամենօրյա աշխատանքով ու անսահման նվիրվածությամբ:

Սիրելի՛ ուսուցիչներ, կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ ցանկանում եմ ձեզ բեղմնավոր գործունեություն` ի նպաստ Հայաստանի Հանրապետության բարօրության եւ պայծառ ապագայի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել