Թերևս պետք է դավոյանարփո լինել՝ համարելու, որ Նիկոլը գնացել է կոնֆլիկտի լուծմանը, քանի որ միայն նման մեկը կարող է հայրենիքի վաճառքը, բազմահազար զոհերի գնով Իլհամին երջանկացնելն ու Հայաստանը փաստացի կապիտուլացված երկիր դարձնելը համարել լուծում:
Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա Արփոն մոռացել է, թե նախկին իշխանություններն ինչպիսի երանելի դիվանագիտական ժառանգություն էին թողել Նիկոլին իշխանությունը լքելու պահին, որից անմիջապես հրաժարվեց Նիկոլն ու սկսեց բանակցել «սեփական կետից», ինչի պատճառով շատ կարճ ժամանակ հետո հայ ժողովուրդը կորցրեց արյունով ու քրտինքով ձեռք բերածն ու բռնեց թրքացման ճանապարհը, որով խոստացել է ազգին առաջնորդել Նիկոլը, եթե թուրքերն օգնեն վերարտադվել 2026-ին:
Նախին բոլոր իշխանություններն արել են առավելագույնը՝ պահպանելու խաղաղությունն ու չզիջելու հայ ժողովրդի կենսական շահերը, ինչի արդյունքում տասնամյակներ ի վեր Կովկասում հաստատվել էր կայունություն՝ ընձեռելով զարգանալու հնարավորություն:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4703
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



