Մուրազի Բորիկն ու նրան հաճախ հյուրընկալվող ալկաշ Արգիշտիկը հիմա էլ սկսել են Սերժ Սարգսյանին մեղադրել 3 օրվա ընթացքում Նիկոլին իմպիչմենտի ենթարկելու անկարողության համար՝ հայտարարելով, թե Իշխան Սաղաթելյանի հայտնի հայտարարույունից հետո գնդակն այլևս Սարգսյանի դաշտում է. ասում էին՝ ստորագրությունները տվեք, իմպիչեմնտին միացող ՔՊ-ականների անունները տանք, հիմա տվել են, բայց ահա ոչ մի անուն չի հնչում, և դեռ պարզ չէ՝ ովքեր են Նիկոլի դեմ գործընթացին ՔՊ-ում միանալու կամ միանալու են, թե՝ ոչ:

Բորիկն ու ալկաշ Ագիշտիկն իրենց լրիվ ձեռ են առել ու «վոինի» պատվերով թույն ու թարախ տարածելու շրջանակներում չեն կարողացել թաքցնել սեփական տհասությունը. իմպիչմենտն ունի սահմանադրական հստակ ընթացակարգեր։ Անհրաժեշտ է ոչ միայն ստորագրությունների հավաքագրում, այլև խորհրդարանական մեծամասնության ներսում հստակ քաղաքական ճեղքվածք։ Առանց դրա որևէ անուն հրապարակելը ոչինչ չի փոխում։ Հետևաբար՝ մեղադրել Սերժ Սարգսյանին, թե երեք օրում չի ապահովել գործընթացի ավարտը, առնվազն մանիպուլյատիվ անբարոյականություն է։

Մյուս կողմից՝ ՔՊ-ում առկա է ներքին լարվածություն, սակայն այն դեռևս չի վերածվել հրապարակային քայլերի։ Նույնիսկ եթե որոշ պատգամավորներ պատրաստ են միանալ իմպիչմենտի գործընթացին, դա չի արվում հրապարակային անունների հրապարակմամբ․ քաղաքական պրակտիկան ցույց է տալիս, որ նման քայլերը նախապես գաղտնի են պահվում։ Հետևաբար՝ այն փաստը, որ անուններ դեռ չեն հնչում, չի նշանակում, թե գործընթաց չկա։

Մուրազի Բորիկի և Արգիշտիկի պնդումներն ակնհայտորեն նպատակ ունեն՝ հասարակության մեջ ընդամենը հիասթափություն առաջացնելու։ Նրանց թեզը կառուցված է «խոստացան, բայց չարեցին» տրամաբանության վրա, որն անտեսում է գործընթացի սպեցիֆիկան. իմպիչմենտը տանձի արաղի հետ շփոթել չարժե, որքան էլ ինչ-որ մեկն այն սեփական զոքանչից էլ շատ սիրի։ Սա «վոինի» դասական քարոզչական հնարքն է՝ պատասխանատվությունը տեղափոխելու մեկ անձի վրա և թուլացնելու ընդդիմադիր ճակատի համախմբվածությունը, որ մի կողմից՝ ինքը համարվի այդ դաշտի թիվ մեկ լիդերը, մյուս կողմից՝ Նիկոլը շատ չնեղվի. դեռ միասին այնքան բան կա քանդելու…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել