Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 28-30-ն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի աշխատանքներին։
Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մատիաս Գիյոմարի, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ։
Սեպտեմբերի 30-ին վարչապետ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ չորրորդ նստաշրջանի լիագումար նիստում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել