168.am-ը գրում է․

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին իր ելույթում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսույթին, որը դուրս է բանակցային պայմանավորվածություններից:

«Ադրբեջանի նախագահը, ում հետ ընդունել ենք Վաշինգտոնի հռչակագիրը, դրանից հետո մի քանի անգամ, այդ թվում՝ այս ամբիոնից, օգտագործել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։ Նման արտահայտություն Վաշինգտոնում համաձայնեցված փաստաթղթերում չկա: Եվ Հայաստան-Ադրբեջան փաստաթղթերում երբեք չի եղել: Կարծում եմ՝ իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերս պարզաբանի՝ ինչ իմաստ ունի այդ արտահայությունն օգտագործել, որովհետև հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է որպես տարածքային ապահանջ Հայաստանից, և կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում»,-նշել է նա` շեշտելով, որ օգոստոսի 8-ի փաստաթղթերում հստակ բովան դակություն և խոսույթ են համաձայնեցրել:

Այս համատեքստում Փաշինյանը նաև հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահը տարբեր ամբիոններից խոսում է Հայաստանի իբր կապիտուլյացիայի մասին։ «Ճիշտն ասած չեմ հասկանում`ո՞րն է ահռելի պոզիտիվ բովանդակության պայմաններում օբյեկտիվ իրականության հետ կապ չունեցող ագրեսիվ ենթատեքստերի հոլովումը: Միթե խաղաղությունը բավարար բերկրանք և բավարարվածություն չի պատճառում, ինձ, օրինակ, պատճառում է»,-շարունակել է ն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել