Ռուբինյան Ռուբիկի այսօրինակ արձագանքը ոչ այլ ինչ է, քան այլոց սեփական արշինով չափելու հերթական դրսևորման արգասիք: Երբ պաշտոնյան խոսում է «բարոյական գծերի բացակայության» մասին, առաջին հերթին պետք է հարցնել՝ արդյոք իշխանությունն ինքը միշտ պահպանե՞լ է այդ գծերը, ունեցե՞լ է կարմիր գծեր։ Փաստ է, որ նախորդ տարիներին բազմաթիվ ողբերգական դեպքեր իշխանության ներկայացուցիչների կողմից օգտագործվել են՝ ընդդիմախոսներին մեղադրելու կամ սեփական օրակարգը առաջ տանելու համար։ Բարոյականության մասին խոսելիս պետք է հիշել, որ այն չի կարող լինել ընտրովի՝ կիրառվելով միայն ընդդիմախոսների նկատմամբ հատկապե մի դեպքում, երբ հայտնի է, թե որքան հեռու են միմյանցից ՔՊ-ն ու բարոյականությունը:
Փարաքարի համայնքապետի սպանությունը դարձավ առիթ՝ ևս մեկ անգամ արձանագրելու ՔՊ-ական իշխանության ցածրորակությունը։ Փոխարենը հասարակությունից ներողություն խնդրելու, լամաները զբաղված են ընդդիմադիրների թիրախավորմամբ միայն այն պատճառով, որ նրանց կողմից հնչում են օբյեկտիվ գնահատականներ ու անհանգստություններ, որոնք, բնականաբար, չեն կարող քաղաքականապես ձեռնտու լինել վերարտադվել ջանացող Նիկոլին:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4666
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



