ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Անհայտ կորած անձինք զինված հակամարտություններում․ պատասխանների որոնման խթանումը» խորագրով բարձրաստիճան հարակից միջոցառմանը։
Իր խոսքում Ռոբերտ Աբիսողոմոնյանը շեշտել է, որ անհայտ կորած անձանց խնդիրը խորապես մարդասիրական ճգնաժամ է, որը հազարավոր ընտանիքների թողնում է անորոշության և տառապանքի մեջ։ Ընդգծել է, որ ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագրի մասին տեղեկանալու իրավունքը հիմնարար է և պետք է ապահովվի ամենայն հրատապությամբ ու կարեկցանքով։ Հավելել է, որ քաղաքական նկատառումները չպետք է ստվերեն խնդրի մարդասիրական բնույթը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է անհայտ կորած անձանց խնդրի հասցերագրման գործում միջազգային գործընկերների հետ առկա համագործակցությունը և ընդլայնման հեռանկարները։ Այս համատեքստում կարևորվել է մասնագիտացված կառույցների հետ փորձառության և տեղեկության փոխանակումը՝ ուղղված անհայտ կորած անձանց որոնման և նույնականացման գործընթացների խթանմանը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/MFA.Armenia/posts/pfbid0UFgw9tC5JShjRE8EZ7GJqoGbLEqdw8VqdLHno7pWGmRw2zXuHfCwbEL5JvBZyp4ql
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



