Աշոտ Արսենյանի որդին՝ Վահագն Արսենյանը, կդառնա Վայոց Ձորի մարզպետ: Այս մասին տեղեկությունը, որը հայտնել է «ArmeniaSputnik»–ի աղբյուրը, սեփական կայքում զետեղել է Մուրազի Բորիկը՝ իրեն բնորոշ մանիուլյատիվ վերնագրի ներքո՝ «Սերժ Սարգսյանի ընկերոջ տղան կդառնա Վայոց Ձորի մարզպետ»: Հարց՝ ինչո՞ւ է Բորիկը այստեղ նույնպես շահարկել երրորդ նախագահի անունը:

Վահագն Արսենյանի նշանակումը Բորիկի կողմից ներկայացվել է ոչ թե որպես նրա անձնական կենսագրության, մասնագիտական փորձի արդյունք կամ ասենք ներկայիս իշխանությունների հետ ունեցած լավ հարաբերությունների արգասիք, այլ որպես նախկին նախագահի շրջապատի ազդեցության հետևանք: «Սերժ Սարգսյանի ընկեր» ձևակերպումը նպատակ ունի՝ հանրության մոտ առաջացնելու բացասական ասոցիացիաներ՝ նախկին իշխանությունների ու ՔՊ-ի միջև իբր առկա անտեսանելի կապի հիմքով։ Բորիկն ամեն ինչ անում է, որ «վոինի» կողմից դաշտ նետված թեզերը գոնե ինչ-որ կերպ հիմնավորում ձեռք բերեն, որ համոզեն, ինչի հետևանքով էլ «կախվում է փրփուրներից»:

Լրագրողի գործը փաստերը ներկայացնելն է, ոչ թե դրանք անհիմնա տեղը քաղաքական ենթատեքստով ծանրաբեռնելը։ Մուրազի Բորիկի հրապարակումը վկայում է ոչ թե լրագրողական չեզոքության, այլ մանիպուլյատիվ մեթոդների կիրառման մասին։ Հանրությունը պետք է սովորի տարբերել լուրը մեկնաբանությունից և զգուշանալ «վոինի» շնիկների խաբեություններից:

Հետաքրքիր է՝ այս տարիների ընթացքում նույն Գրիգորյան Մհերի ձեռամբ քանի՞ միլիարդի օգուտ են «վոինի» բիզնեսները քաղել պետական բուջեից` չհաշված, իհարկե, «Toyota»-ների հետ կապված հայտնի պատմությունը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել