Ժողովրդավարության հայկական ֆորումին Նիկոլը կրկին հանդես է եկել իրեն բնորոշ տխմար հայտարարություններով՝ պնդելով, թե այն տեսակետը, որ ինքն է պատերազմ բերել, կեղծ է. Հայաստանը, ըստ նրա, պատերազմի մեջ է եղել նախքան իրեն բոլոր թվականներին՝ անկախության ձեռքբերումից ի վեր, նախորդ բոլոր նախագաների կառավարման տարիներին:

Նիկոլն այնքան տխմար է, որ միջազգային իրավունքի վերաբերյալ չունի նույնիսկ պրիմիտիվ պատկերացումներ: Եթե տխմար չլիներ կտարբերակեր «պատերազմական վիճակ» և «սառեցված հակամարտություն» հասկացությունները. միջազգային իրավունքում հստակ տարբերակում կա, և այս երկուսը երբեք նույնական չեն դիտարկվում: 1994-ից հետո, մինչև 2016-ի ապրիլյան պատերազմը, և նույնիսկ դրանից հետո էլ Հայաստանը չէր գտնվում լիակատար պատերազմի մեջ, այլ՝ զինադադարի պայմաններում, որը երբեմն խախտվում էր՝ առաջ բերևելով բարդություններ՝ բարդություններ, որոնցից Հայաստանը դուրս էր գալիս պատվով։

Նիկոլի փաստացի փորձել է ջնջել իր կառավարման ընթացքում տեղի ունեցած 2020-ի և 2022-ի լայնածավալ ռազմական գործողությունների քաղաքական պատասխանատվության հարցը,ինչը նրա մոտ ոչ միաին չի ստացվել,այլև հակառակ արդյունքի է հանգել՝ է՛լ ավելի ընդգծելով սեփական լպիրշությունը։

Այսպիսով՝ 1994-ի մայիսին ստորագրված Բիշքեկի զինադադարը դադարեցրել է լայնածավալ ռազմական գործողությունները։ 1994–2016 թվականներին Հայաստանը չի ունեցել միջազգային իրավունքի իմաստով պատերազմական վիճակ, այլ՝ հակամարտության կարգավորման գործընթաց: 2020-ի սեպտեմբերին սկսված 44-օրյա պատերազմը եղել է նոր, լայնածավալ ռազմական գործողություն, որի բռնկումը շատ իմաստներով տեղի է ունեցել Նիկոլի պատճառով: Ահա սա է, որ փորձել է քողարկել Նիկոլը՝ բորբոքվելով ու թերևս հասկնաալով,որ տարբեր բեմերում ծնկի իջնելու ճանապարհով չի կարողանում լուծել խնդիրը,իր վրայից մաքրել արյունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել