Լամին Յամալը France Football-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ խաղացող: «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 18-ամյա եզրային հարձակվողը «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության ժամանակ ստացել է Ռայմոն Կոպայի անվան մրցանակը: Իսպանացին այս մրցանակը շահել է երկրորդ տարին անընդմեջ, հայտնում է ArmSport.am-ը։
Մրցանակին կարող են հավակնել 21 տարեկանից ոչ մեծ ֆուտբոլիստներ: Յամալը քվեարկության արդյունքում առաջ է անցել Պաու Կուբարսիից («Բարսելոնա»), Այուբ Բուադիից («Լիլ»), Դեզիրե Դուեից (ՊՍԺ), Էստևաոյից («Չելսի» / «Պալմեյրաս»), Դին Հոյսենից («Ռեալ» / «Բորնմութ»), Մայլզ Լյուիս-Սքելիից («Արսենալ»), Ռոդրիգո Մորուից («Պորտու»), Ժոաու Նևեշից (ՊՍԺ) և Քենան Յըլդըզից («Յուվենտուս»):
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել