Այսօրվա դեպքերի կետ-առ կետ վերլուծությունը: Ի՞նչ տեղի ունեցավ ԵԽԽՎ-ում, ի՞նչ հաջորդեց դրան, ու՞մ էր դա ամենաշատը ձեռնտու: 

ԵԽԽՎ-ում հերթական հարց ու պատասխանի ժամանակ եվրոպական երկրների ներկայացուցիչների հարցերին էր պատասխանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ամեն ինչ գնում էր սպասվածի պես՝ պրովոկավիոն հարցերով ադրբեջանցիներ, հարցերի շարան՝ կապված Մաքսային միության հետ, ղարաբաղյան կոնֆլիկտի լուծումների քննարկում. և հանկարծ հարց տալու իրավունք է ստանում ժառանգական ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Վերոնշված տիկինը, չկենտրոնանալով մի շարք կարևոր խնդիրների (ազատությունների սահմանափակումներ, դեմոգրաֆական վիճակ, արտագաղթ, պետական սուվերինիտետի կորստի ազդանշաններ) վրա՝ որոշեց հարցնել նախագահի ենթադրաբար խաղատուն այցելելու ու մեծ գումարներ տանուլ տալու մասին: 
1 Շատերը մտածեցին, որ դա արված էր նախագահի անունը Եվրոպայում խայտառակելու համար, բայց հասկանու՞մ եք Զարուհու հնչեցրածում չկար ոչ մի քրեական տարր, Զարուհին չի հարցնում թե արդյո՞ք դա ժողովրդի փողերի հաշվին չէր, չի մեղադրում, ընդամենը հարցնում է՝ արդյոք նախագահը խաղատուն է այցելում: Այսինքն սա ոչ մի վնաս էլ չէր կարող հասցնել նախագահի վարկանիշին Եվրոպայում: 

2 Ֆեյսբուքահայությունը լուրն ընդունեց ոչ միանշանակ:Օգտատերերի մեծամասնությունը միանգամից սկսեց փնովել Զարուհուն ՝ ա-լյա վեճը տնից հանել չի կարելի, երկրի պատիվն է գցում և այլն... Հաշվի առնելով հանգամանքը, որ նախագահը մինչ այդ և դրանից հետո էլ տեղն էր դնում մի քանի ադրբեջանցի ստահակի՝ նրա վարկանիշը կարելի է ասել աչքի առաջ բարձրացավ:Նա մարդկանց երևաց ինչպես իսկական հայ դյուցազուն, ով հերիք չի թշնամու բառաչանքներին է պատասխանում՝ դեռ մի բան էլ սեփական դավաճաններից է պաշտպանվում ուրիշի աչքի առաջ: 

3Երբ Եվրոտեսիլ երգի մրցույթը պետք է անցկացվեր Ադրբեջանում անգլիական BBC հեռուստաընկերությունը ռեպորտաժ պատրաստեղ այդ երկրի մասին, որում բացահայտ ասվում էր, որ մարդկանց ձերբակալում են ընդդիմադիր ցույցերին անգամ մասնակցելու համար, իսկ ընդդիմության առաջնորդները ուղղակի բացահայտ տեռորի են ենթարկվում ամեն օր:Դե պատկերացրեք՝ այս ամենի ֆոնի վրա ի՜նչ դեմոկրատ է երևում Սերժ Սարգսյանը, երբ բարի ժպիտով պատասխանում է ընդդիմադիր պատգամավորի նման հարցին:Եվ վերջապես ի՜նչ աստիճանի վրա է մեզ մոտ խոսքի ազատությունը, որ համարձակվում են նման հարց տալ նախագահին:Սա ևս մի քանի դիվիդենտ էր հօգուտ նախագահի:

4 Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ոչ մշտական անդամ է, և որպեսզի վերջինս հարց տալու հնարավորություն ունենար, մշտական անդամներից մեկը պետք է իր տեղը զիջեր նրան: Գիտե՞ք ՝ թե ո՞վ է եղել այդ բարի, կամեցող անձը:Ասեմ՝ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը: Հանրապետական ասելով՝ այո, ես հենց նկատի ունեմ ՀՀԿ-ն, որի առաջնորդ Սերժ Սարգսյանը ըստ Զարուհու ամբողջ օրը անց է կացնում խաղատներում:Դժվար է չէ՞ հավատալ, ՀՀԿ-ական պատգամավորները իրենց ելույթի իրավունքը ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ կզիջեին Զարուհուն ԵԽԽՎ-ում, երբ դեռ մեր ԱԺ-ում են նրա խոսափողը պարբերաբար անջատում՝ դրան մի հսկայական հնչեղություն տալով: 

5 Արդեն սկսեցին տարածվել ՀՀԿ-ական ականավորների ելույթներն այն մասին, որ Հայաստանը արդեն դեմոկրատիայի կատարյալ աստիճանի է հասել՝ տես Մենուա Հարությունյան, դրան համեմելով մի քիչ ազգայնական պրոպագանդա ղարաբաղյան հարցի հետ կապված նախագահի խոսքերից ու լուծույթը պատրաստ է:Մարդիկ համաձայնելով նախագահի մտքերի հետ ԼԶՀ հարցի հետ կապված, տեսնելով Զարուհու ոչ ազգանպաստ պահվածքը՝ նախագահի մեջ տեսան ազգանվեր, պետականամետ գործչի:Սա հոգեբանական հաճախ կիրառվող հնարք է արևմտյան քաղ. կուլտուրայում՝ գնված օպպոնենտ, որը բարձրացնում է հենց քո վարկանիշը: 

6 Հանրագումար. այս ամենից նախագահի վարկանիշը՝ ո՛չ ՀՀ-ում, ո՛չ էլ դրա սահմաններից դուրս չտուժեց, նա միայն նոր միավորներ ավելացրեց իր օգտին: ԵՎ Փոստանջյանի պես բազմամյա փորձ ունեցող քաղաքական գործիչը չէր կարող սա չկանպատեսել:Մնում է մի տարբերակ ՝ ծանոթացեք. նորահայտ ՀՀԿ հաճախորդ, երիտ.հանրապետական Զարուհի Փոստանջյան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել