ՔՊ-ական Կոնջորյան Հայկոն հայտարարել է, թե սահմանային կնիքին առկա Արարատի սիմվոլից հրաժարումն պարզ տեխնիկական հարց է, որն ընդդիմությունն արհեստականորեն է ուռճացրել՝ հաղորդելով դրան գաղափարախոսական երանգ: Ըստ Հայկոյի՝ ընդդիմությունը դա անում է՝ քաղաքական դիվիդենտներ շահելու համար:

Սա այն նույն Հայկոն է, որ օրերս ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի միջոցով այդ «տեխնիկական խնդին» հաղորել էր գոյաբանական ու գաղափարակաբանական խորն իմաստ՝ կոչ անելով հայ ժողովրդին վերջապես ձեռք քաշել Թուրքիայի տարածքում գտնվող տերիտորիաներից,Արարատով հիանալ հեռվից:

Հայկոն, թերևս հասկանալով, որ հանրությունը չի մարսում իրենց եփած թուրքական ճաշը, փորձել է խնդիրը խեղաթյուրել՝ հանրաին դժգոհության ալիքը մեղմելու նպատակով: Բայց հարց է առաջանում՝ եթե խնդիրը զուտ տեխնիկական է, ապա ինչո՞ւ են ՔՊ-ական հայկոները, մեկը մյոսին հերթ չտալով, դոշ տալիս մեր «հարևանների» համար ու հայտարարում, թե եթե Արարատը շարունակենք համարել մեր սիմվոլը, ապա կարող ենք պատերազմով վերանալ: Եթե հարցը տեխնիկական է միայն, ապա ինչո՞ւ են նույն թուրքերը դրան տալիս այդքան մեծ նշանակություն:

ՔՊ-ում հասկացել են, որ եթե շարունակեն նման տեմպերով թուրքական օրակարգ սպասարկել, ապա կարող են կանգնել վերարտադրման անհնարինության առաջ, ուստի փորձում են որոշ բաներ զուտ տեխնիկական խնդիր հռչակել՝ հետևանքները մեղմելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել