Փաշինյանական իշխանությունը գնում է բանակի ավիրման ճանապարհով` մտքում ունենալով միայն մեկ «փաստարկ»` պատերազմ չի լինի, որովհետև դա իրեն հավաստիացրել են Բաքվից ու Անկարայից:
Փաշինյանական խաղաղությունն ասվածը բուտաֆորիա է, որը փորձում են լցնել խոստումներով, միջազգային հարաբերություններում արժեք չունեցող հավաստիացումներով և ստի գերդոզավորմամբ:
Ցանկացած բանակցային գործընթացում, միջազգային շփումներում երկրի շահերի առաջ մղման, շանտաժի չենթարկվելու և խաղաղության հասնելու կարևոր երաշխիքը սեփական անվտանգության ապահովելու կարողությունն է:
Բանակը կրճատելով, մարտունակություն չապահովելով, զինված ուժերը շարքային «կանտոռի» վերածելով Փաշինյանը երկիրը վերածում է մանրադրամի, որի պայմաններում մեր երկրի ճակատագիրը որոշվում է ո´չ թե ներսում, այլ դրսում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել