Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի), որտեղ ներկա կգտնվի Համաշխարհային երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքների ցուցահանդեսին և համաժողովին։ 

Նախարարի գործուղման մասին որոշումը սեպտեմբերի 17-ին կայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել