ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին։
«Ինձ համար մեծ պատիվ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը և, միևնույն ժամանակ, ընկերանալ այս երկու մեծ առաջնորդների և մարդկանց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Սա կլինի հավերժ բարեկամություն ինձ և, ամենակարևորը, ԱՄՆ-ի համար»,- գրել է նա՝ հրապարակելով օգոստոսին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպումից լուսանկար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



