Հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։55-ի սահմաններում Լեփսուսի փողոցում, թիվ 10 շենքի մոտ, Երևանի բնակիչ 45-ամյա Հայկ Բ․-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող «BMW» մակնիշի, «Nissan» մակնիշի, «Mazda» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներին։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Աղբյուրի տեղեկություններով՝ Հայկ Բ․-ն տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած):
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել