Այս հայտարարությունը ակնհայտորեն ոչ միայն անհաջող կերպով տարված զուգահեռ է Արարատի ու Արագածի միջև, այլև վտանգավոր քաղաքական ուղերձ, որ կարող է ընկալվել որպես ազգային խորհրդանիշների արժեզրկում։ Արարատ լեռը դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի ինքնության, մշակույթի և պատմական հիշողության անբաժան մասը։ Այն խորհրդանշում է ոչ միայն անցյալը, այլև ապագայի ձգտումները։ Թերևս հենց այդ ձգտումները վերացնելու, դրանց մասին մոռացնել տալու նպատակով էլ նախ՝ վերացնում են Արարատը, հետո՝ մեջտեղ բերում Արագածը՝ հույսով, որ կմոռանանք Արարատը ու այն կհամարենք Աղրիդաղ՝ ձեռք քաշելով հայոց պահանաջատիրությունից ու իսկակակն հայ լինելու մտքից:
Այս ամենի իրական հեղինակները, իհարկե, թուքրերն են, որոնք կարծես թե չեն հասկանում, որ կոլաբորիցիոնիստական այս ռեժիմի ձեռքով գործված բոլոր պղծությունները վաղն իրենց դեմ են շրջվելու. ոչ մի իշխանութուն այս արևի տակ հավերժ չէ, ուստի Նիկոլին ճամփու դնելուց հետո հայ ժողովրդի մոտ ազգային մի նոր զարթոնք է տեղի ունենալու՝ թուրք-ադրբեջանական տանդեմի համար դրանից բխող տխուր հետևանքներով:
Թուքրերն էլ գիտեն այս մասին, այդ իսկ պատճառով ամեն ինչ անում են, որ Նիկոլի իշխանությունը մայրամուտ չապրի
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4623
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



