Զարուհու քննադատները.
1. Կամ անկեղծորեն հավատում են, որ Սերժ Սարգսյանը չի ստում եւ նշանակում է, որ ընդունում են, որ նա՛ է հաղթել ընտրություններում եւ ՀՀ օրինական նախագահն է եւ որ կազինոներում էլ չի խաղում:
2. Կա՛մ ասում են, որ դրանից ավելի կարեւոր հարցեր կային:
3. Կա՛մ էլ համարում են, որ ԵԽԽՎ-ն այն տեղը չէր, որ պետք էր նման հարցադրում անել:
Առաջինների հետ բանավիճելն անիմաստ եմ համարում: Երկրորդները կարող են որպես ընտրողներ, ՀՀ քաղաքացիներ, այսուհետ Զարուհուն առաջարկներ ներկայացնել, թե ինչ հարցեր կարելի է տալ նման դեպքերում, բայց ԵԽԽՎ մեկնելուց առաջ, այլ ոչ թե պոստ-ֆակտում:
Երրերդներից ավելի հստակ հիմնավորումներ եմ ակնկալում, թե ինչի ԵԽԽՎ-ն «այն տեղը չէ»... ԵԽԽՎ-ն թշնամական կառույց է, հայաստանն էլ պարտիզա՞ն է՝ այնտեղ գործուղված ու՞մ կողմից: Պոտենցիալ գործուղողն էլ է բայց այնտեղ նստած: Ես գոնե այդպես չեմ կարծում:
ԵՎ վերջում քննադատողների մեծ մասը (իշխանականների մասին ընդհանրապես չեմ խոսում) ո՛չ Զարուհու չափ մեր երկրում արդարություն եւ օրինականություն հաստատելու համար պայքարած կա, ոչ էլ այդ բանի համար նրա չափ այդքան հարվածներ ստացած կա: Ձայններդ տաք տեղից է գալիս...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovsep.khurshudyan/posts/10151688357482199?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել