Tert.am-ը գրում է.
Շատ կարևոր է, որ այդ գործընթացները հնարավորինս հրապարակային են և հանրությունը մեծ հնարավորություն ունի արտահայտելու իր մոտեցումները։ Այս մասին «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը` անդրադառնալով հարցին՝ Արցախի ցեղասպանությունից, Անկախության հռչակագրից մինչև Արարատի և Արագածի այդ խոսույթները, դրոշմանիշից սիմվոլների հեռացումը և այլ խոսույթները և դրանց շուրջ քննարկումները ինչպե՞ս են ազդում ներքին դիմակայության ներքին համախմբվածության վրա՝ անվտանգության ապահովման տեսանկյունից
Նրա խոսքով՝ իրենք համոզված ենք, որ սա մի ճանապարհ է, որով անցնում ենք, որը անհրաժեշտ է մեր համապարփակ անվտանգությունը ապահովելու համար։
«Վարչապետի նշած օրինակը շատ լավ է. բնակարանը, երբ որ կառուցում ես, չպետք է պատերին ինչ-որ նկարներ ունենաս, որը կարող է հարևանի մոտ այլ էմոցիաներ առաջացնել:
Քանի որ մենք խաղաղության ճանապարհով ենք ընթանում, հարցեր կան, որոնց պետք է անրադառնանք, և շատ կարևոր է, որ այդ հարցերին ամբողջովին հրապարակային ենք անրադառնում»,- նշեց ԱԽ քարտուղարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



