Վահագի՝ Իլհամի հանդեպ տածած հավատը լրջագույն հարցեր է առաջացնում հատկապես այն պատճառով, որ 2021-ին, 2022-ին ադրբեջանցի ասկյարները կիլոմետրերով մխրճվեցին ՀՀ սուվերեն տարածք՝ այնտեղ տնավորվելով, իսկ Իլհամն էլ, ինչպես հայտնի է, երբեք չի հայտարարել զավթած տարածքներից դուրս գալու մտայնության մասին, ընդհակառակը՝ նրա հռետորաբանությունն ու գործողությունները մշտապես ուղղված են եղել նոր պահանջների առաջադրմանը և ճնշման քաղաքականությանը։ Այսինքն՝ Իլհամն արդեն իսկ խախտել է ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ հրաժարվելով նահանջել, ինչը զոյացնում է Վահագի խոսքի արժեքը:
Նրա՝ Իլհամի հանդեպ տածած խորը հավատը ոչ այնքան քաղաքական միամտություն է, որքան Նիկոլին հնազանդվելու մասին երդում, ու թքած, որ այս հայտարաությամբ անտեսվում են փաստերը, ինչ-որ բանի երաշխիք է հռչակվում արյունարբու թուրքի «բարի կամքը»: Այսօր, երբ Հայաստանի սահմանները դեռևս խոցելի են, իսկ ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ մեր սուվերեն տարածքներում, նման անատամ հայտարարությունները ոչ թե խաղաղություն են բերում, այլ հեռացնում են այն. խաղաղությունը չի կառուցվում միակողմանի հավատի վրա, այլ՝ հստակ պայմանավորվածությունների (դրանց հստակությունը կախված է նրանից, թե ում հետ ես պայմանավորվում, որքանով է դիմացինդ պայմանագրաունակ և այլն), անվտանգության երաշխիքների և ուժեղ պաշտպանական քաղաքականության՝ բաներ, որոնք կովկասյան բնության մեջ այսօր չկան։
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4616
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



