Գերմանիան կուժեղացնի ՆԱՏՕ-ի արևելյան սահմանի պաշտպանության իր հանձնառությունը՝ ի պատասխան Լեհաստան ռուսական անօդաչու թռչող սարքերի ներխուժման, ըստ Reuters-ի՝ հինգշաբթի հայտարարել է կառավարության ներկայացուցիչը։

«Բալթյան երկրներում և Լեհաստանում առկա պարտավորություններից զատ, կառավարությունը կուժեղացնի Լեհաստանի օդային պաշտպանությունը»,- ընդգծել է կառավարության ներկայացուցիչը։

Նա հավելել է, որ Բեռլինը միաժամանակ կուժեղացնի աջակցությունը Ուկրաինային և կաշխատի ԵՄ շրջանակում՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փուլը արագ ընդունելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել