Տհասության յուրատեսակ սիմվոլ դարձած ՔՊ-ական Գրիգորյան Նարեկը հրապարակայնորեն աջակցություն է հայտնել ՔՊ-ական բառիգ Հովհաննիսյայն Արթուրին՝ արդարացնելով պատգամավոր Թագուհի Թովմասյանի հասցեին հնչեցրած գռեհիկ հայտարարությունը. ողջունել է այն՝ հայտարարելով, թե պատասխանը եղել է համաչափ:

Քաղաքական գործիչը, հատկապես՝ իշխող ուժի ներկայացուցիչը, պարտավոր է իր խոսքում պահպանել բարոյական և իրավական սահմանները։ Երբ Նարեկի նման մեկն արդարացնում է նման արտահայտությունները, դրանով փաստացի լեգիտիմացնում է քաղաքական հակառակորդների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը ու նպաստում քաղաքական դիսկուրսի դեգրադացմանը՝ մի բան, որ Նարեկին ու նրա թիմին շատ ձեռնտու է թվում՝ հաշվի առնելով ՔՊ-ին բնորոշ հատկանիշները։ Բայց Նարեկը չի հասկանում, որ իր այս վարքագծով իրականում հենց սեփական քաղաքական ուժին է առավելապես վնասում. հանրային հիասթափությունն ավելի է խորանալու՝ Նիկոլի համար դրանից բխող հետևանքներով. առանց այն էլ վարկանիշի առումով նրա վիճակն առավել քան ողբալի է:

Ի դեպ՝ ի տարբերոթյուն Նարեկի ՔՊ-ական Լուլուն օրերս ներողություն էր խնդրել Թովմասյանից բառիգի պահվածքի համար, ինչը նրան պատիվ է բերում:

Փաստորեն՝ որոշ ուռու գլուխներ մի Լուլուի չափ էլ չկան, որ իրավիճակի նրբությունը հասկանան ու ավել-պակաս բերանները շաղ չտան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել