Արձագանքելով Արմեն Աշոտյանի հայտարարությանն այն մասին, որ եթե Նիկոլը համոզված է, որ հայ ժողովուրդը տարակարծություններ չունի իր հետ նույն արցախյան հիմնախնդրի փակման հարցում, ապա թող մի հանրահավաք էլ իշխանութուններն անեն՝ հասկանալու՝ որքան է կազմում Նիկոլի հայադավ օրակարգի աջակցիների թիվը՝ ՔՊ-ական DJ Էդոն ասել է՝ հանրահավաք անելու իմաստ ինքնին գոյություն չունի՝ հաշվի առնելով, որ ժողովուրդը դեռ հեղափոխությամբ Նիկոլին չի տապալել: Աղաջանյանն Էդոն եզրակացրել է, որ քանի որ Նիկոլը դեռ իշխանության է, ուրեմն ազգը դեմ չէ արցախյան հիմնախնդիրը փակված համարելու մտքին:

Էդոյի ասածը ծիծաղելի է ու նպատակ ունի՝ քողարկելու ՔՊ-ի խայտառակ վիճակը: Նա ու իր շեֆը շատ լավ գիտեն, որ եթե հանրահավաք հրավիրեն, ապա գրեթե ոչ ոք կամովին չի մանսակցելու դրան, այլ հարց, որ կարող են վարչական ռեսուրսի կիրառմամբ ուղղակի տարածք լցնել ու կապիկություն անել, բայց դա էլ վախենում են անել, քանի որ կարող են հանրային դժգոհություններ առաջ բերել: Եթե Նիկիոլը վստահ լիներ, որ կարող է ասենք գոնե մի 15-20 հազարանոց միտինգ անել, ապա կոչ չէր անի մարդկանց իր հետ անհամաձայնութան դեպքում հեղափոխություն անել: Ուղղակի հանրահավաք կաներ ու ցույց կտար, որ մարդիկ իր կողքին են, որ մարդիկ աջակցում են Իլհամի օրակարգին, ու թեման կփակվեր:

Ինչ վերաբերում է Նիկոլի՝ դեռ իշխանության լինելուն, ապա Էդոն էլ շատ լավ գիտի, թե ինչի շնորհիվ է այդպես, ով է այդ իշխանության շահառուն շահառուն: Շահառու են բոլորը՝ բացի հայ ժողովրդից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել