ImageՈղջույն, սիրելի ընթերցողներ: Մի նամակ եմ ստացել ընթերցողներիցս մեկի կողմից, որտեղ շոշափվում է շատ կարևոր թեմա: Ներկայացնում եմ առանց խմբագրման.

«Ուզում եմ համեմատել 2 ընկերուհիներիս վարքը, ովքեր իրականում մարմնավորում են Հայաստանում աղջիկների տեսակներ: Մի ընկերուհիս կույս է, իր 20 տարեկանում ունեցել է շուրջ 5 ընկեր, մեկ օրվա մեջ կարող է ժամադրել միանգամից 2-3 տղամարդ և 2-ի հետ օրինակ համբուրվել նույն օրը: Ես ամենևին չեմ փորձում քննադատել, թող ման գա նրան, ում հետ կուզենա հարաբերություններ կառուցել, իր գործն է… Այս աղջիկը կույս է, բայց սեռական բավարարվածության հետ երբևէ խնդիր չի ունեցել, տղամարդիկ միշտ շատ լուրջ են իրեն վերաբերվում, և նույնիսկ ամենաքյառթու տղամարդն իրեն կարող է օրալ սեքս անել, ինչը գիտես որ քյառթուների կողմից շատ վատ է դիտվում (իհարկե քյառթուն մտածում է, որ ինքն առաջինն է, ում հետ ընկերուհիս նման մտերմիկ հարաբերության մեջ է մտնում): Միայն մի փաստ – նա կույս է, և տղամարդկանց մոտ ձևավորվում է պարկեշտ և բարոյական աղջկա կերպար, ինչն իրականում այդքան էլ չի համապատասխանում իրենց պատկերացումներին: 

Մյուս ընկերուհիս 4 տարի ընկեր է ունեցել և բնականաբար եղել է սեքս: Հետո բաժանվել են, ու արդեն 1 տարի է ուրիշ ոչ մեկի հետ ոչ համբույր, ոչ առավել ևս սեքս չի ունեցել (ես ինքս չեմ հասկանում ոնց է կարողանում զսպել իր հորմոնները, պատճարն այն է, որ չի գտել մարդու, ում հետ կուզեն հարաբերություններ կառուցել, ու իրան լավ իմանալով կասեմ որ ցուցադրության համար չէ անում, որ լավ աղջկա կերպար ստեղծի, այլ իսկապես էդպիսին է, չի շարժվում միայն կրքերով: Փաստ – նա կույս չէ, և հայ տղամարդը կհամարի, որ նա ոչ պարկեշտ է:

Իրականում ինձ չի մտահոգում ով ինչ է մտածում, ես ապրում եմ այնպես, ինչպես ուզում եմ, ու դեռ խնդիր չեմ ունեցել հասարակության հետ, բայց կուզենամ, որ տղամարդիկ իմանան և տեսնեն օրինակի վրա, որ կուսությունով չի սահմանվում իրենց պատկերացրած «բարոյականությունը»»:

Հարգելի նամակագիր, ցավով պետք է նկատեմ, որ ձեր 2 ընկերուհիների նկարագիրն ինձ արդեն զարմանալի չի թվում, քանի որ օրեցօր համոզվում ենք, որ հասարակությունն արատավոր է մեծամասամբ, աղջիկներն ու տղաները կրակն են ընկել ազգի նախապաշարմունքների ձեռքն ու փորձելով բարոյական ձևանալ` ավելի խորն են ընկղմվում անբարոյականության մեջ:

ImageՄիանշանակ վաղուց արդեն կուսությունը չէ որոշում աղջկա բարոյական կերպարը, և տղան, ընտրելով ֆիզիկապես կույս աղջկա, չի ապահովագրում իրեն և իր ընտանիքին: Ես էլ մի «կույս» ընկերուհի ունեի, ով հարուստ տղամարդկանց մի մեծ շրջապատ ուներ, ովքեր իրեն ժամանակ առ ժամանակ շքեղ նվերներ էին անում, և երբ մի անգամ հարցրի, թե այդ ինչպես, ինչի համար, նա շատ հանգիստ պատասխանեց. «Ուղղակի ասում եմ` որտեղ ուզում ես արա, բայց ոչ «այնտեղ»»: Նրա համար կարգախոս դարձած այս նախադասությունն ապահովել է նրա բարոյական ամուսնությունը` բոլոր ավանդույթներով և ներկայիս ամուսնու խորը համոզմունքը, որ ամուսնացել է պարկեշտ աղջկա հետ:

Ուստի ինքս միանում եմ քեզ, սիրելի նամակագիր, և կոչ անում տղաներին չտառապել կուսության ֆետիշով, այլ արժևորել այլ հատկանիշներ, ինչպիսիք են ներքին բարոյակությունն ու ազնվությունը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել