«Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքացիներից մի շարք բողոքներ ենք ստացել, որ դիմել են բուժհաստատություններ` պետպատվերի շրջանակներում բուժօգնության համար, բոլոր պայմանները բավարարել են: Սակայն ստացել են պատասխան` անվճար բուժօգնության համար նախատեսված այս տարվա միջոցները սպառվելեն:

Պարզաբանումների համար դիմեցինք ՀՀ առողջապահության նախարարություն, որտեղից, սակայն, պնդում են, թե նման բան չկա` հանրապետության եւ որեւէ բժշկական կենտրոնում պետպատվերները չեն սպառվել:

Ըստ նախարարության. «Հերթագրումները իրականացվում են արտահիվանդանոցային եւ դժվարամատչելի հետազոտությունների դեպքում: Այսինքն` պլանային հետազոտությունների ու միջամտությունների կարիք ունեցող մարդկանց հիվանդանոցները հերթագրում են, իսկ անհետաձգելի բուժման կարիք ունեցողներն արտահերթ են սպասարկվել, եւ այդպես էլ կշարունակվի»:

Այնուամենայնիվ, քաղաքացիները հավաստիացնում են` դիմեցինք, մերժեցին: Ամեն դեպքում, այս հարցն ավելի մանրամասն կուսումնասիրենք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել