Tert.am-ը գրում է.


Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց շրջանառվող տեղեկությունները՝ կապված ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր շուրջ տեղի ունեցած դեպքը:

«Սա երբեք չի կարող ընկալվել որպես ծածկադմփոց կամ որևէ դեպքի թաքցնել։ Եթե նախարարությունը նպատակ ունենար որևէ բան կոծկել, ապա ձերբակալման փաստը վրա չէր հասնի»,-ընդգծեց նախարարը։

Նրա խոսքով՝ Փարաքարում տեղի ունեցած միջադեպի ժամանակ մեքենայի վարորդը, որը դեսպանի եղբայրն է, չի ունեցել որևէ արգելված իր։

«Վարորդի մոտ ոչինչ չի հայտնաբերվել։ Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուղևորը փախուստի է դիմել և նրա մոտից նետվել են իրեր, որտեղ նախնական արդյունքներով հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգված և ատրճանակ, տրամաբանական էր, որ պարեկային ծառայությունը իրականացներ ձերբակալում»,- նշեց Սարգսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել