Աղազարյան Հովիկի հետ «համով զրույցի» բռնված Մուրազի Բորիկը կրկին ստիպել է կասկածի տակ առնել յուր բարոյական հատկանիշները՝ հայտարարելով, թե Սերժ Սարգսյանի գործունեության պատճառով Ղարաբաղն ասոցացվում էր պրոբլեմի հետ, քանի որ ասվում էր՝ լավ չեք ապրում, որովհետև Արցախ ենք պահում:

Բորիկը, փաստորեն, ոչ մի բանի առաջ կանգ չի առնում՝ նույնիսկ Արցախի թեման դարձնելով իրականությունը խեղաթյուրելու առիթ: Այո, Հայաստանի բյուջեից միշտ էլ գումար է հատկացվել Արցախի համար, բայց մի՞թե միայն Սարգսյանի օրոք է այդպես եղել, ասենք Քոչարյանի օրոք հակառա՞կն է եղել, Արցախի բյուջեի՞ց է Հայաստանին գումար հատկացվել: Տրտունջք գուցե եղել է որոշ շերտերի շրջանում, բայց այդ տրտունջքի պատճառը ոչ թե Սերժ Սրագսյանն է եղել, այլ տրտնջացողների «սակավամտությունը». բոլորը չէ, որ կարողացել են գնահատել Արցախի՝ Հայաստանի համար ունեցած նշանակությունն ու Արցախին օգնելու կարևորությունը՝ նույնիսկ Հայաստանի բարեկեցության հաշվին:

Մհուս կողմից՝ եթե որոշ շերտեր տրտնջացել էլ են Արցախի հանդեպ ՀՀ իշխանությունների հոգատար վերաբերմունքից, ապա դա եղել է բոլոր նախկին իշխանութունների ժամանակ, այլ ոչ թե միայն Սարգսյանի. այդ առումով չեմպիոնը Քոչարյանն է, որի իշխանության տարիներին հսկայական օգնություն է տրամադրվել Արցախին ՀՀ հաշվին: Հետևաբար՝ եթե երբևիցե Արցախը պրոբլեմի հետ ասոցացվել էլ է, ապա դա եղել է Քոչարյանի օրոք, բայց կարծես թե Քոչարյանի մասին Բորիկը նախընտրել է լռել, ինչը բացատրելի է, իհարկե. նա է Բորիկին չաղացնողն ու կասկածելի մտքեր ներշնչողը, որ ստիպում է ամեն անգամ Սերժ Սարգսյանին առիթ-անառիթ թրիախավորել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել