Tert.am-ը գրում է․
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը օգոստոսի 28-ին, ժամը 3-ի սահմաններում, ենթարկվել է հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակման: Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան մոտ հրթիռներից մեկի պայթյունի հետևանքով շենքը վնասվել է: Դրա մասին APA-ի հարցմանն ի պատասխան հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն:
Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով որոշ պատուհաններ կոտրվել են, իսկ հյուպատոսական բաժնի շենքի տանիքին ճաքեր են առաջացել:
«Դեսպանատան աշխատակիցների շրջանում զոհեր չկան: Մեր դեսպանատունը շարունակում է իր գործունեությունը»,- ասել է Հաջիզադեն:
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2025/08/28/azerbajan/4241743
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել