ՔՊ-ական Հակոբյան Վաղոն, հայտարարելով, թե վաշինգտոնյան փաստաթղթի ուժով 100 տարի հետո էլ է տարածաշրջանում խաղաղություն տիրելու, պատախանել է հարցին՝ ո՞րն է խաղաղության գինն ու ասել, որ գինը եղել է շատ ծանր, շատ բարդ, տանջալից, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր որոշումը կայացրել է. ընտրություններին մնացել է մի տարուց էլ քիչ ժամանակ:

Նախ՝ միայն գլխից հիվանդ մեկը կարող է Վաղոյին հատուկ վստահությամբ պնդել, թե Կովկասում Նիկոլի նախաստորագրածը նույնիսկ 100 տարի հետո էլ է խաղաղության երաշխիք դառնալու, ապա՝ միայն մանիպուլյատորը կարող է վստահաբար հայտարարել, թե քաղաքացին է, որ որոշել է «Զանգեզուրի միջանցքը» բացել: Չնայած գուցե Վաղոն այլ՝ նեղ իմաստով է ՀՀ քաղաքացու գործոնը մատնանշել, գուցե նա բացառապես Նիկոլի՞ն է նկատի առել: Եթե այո, ապա Վաղոն ճիշտ է՝ միակ ՀՀ քաղաքացին, որն Իլհամին «հա» է ասել, Նիկոլն է, ու հենց այդ մի ՀՀ քաղաքացու ձեռքն է, որ միլիոնները կրակն են ընկել՝ չիմանալով՝ ինչպես այդ մի հոգուց ազատվել:

Ինչ վերաբերում է սպասվելիք ընտրություններին, որոնց հղում կատարելով՝ Վաղոն փորձել է Վաշինգտոնում կատարվածը որպես հայ ժողովրդի կամարտահայտում մատուցել, ապա ակնհայտ է, որ այստեղ ևս ՔՊ-ականն իր խճճված մտքերը ճիշտ չի կառուցել. ինչո՞ւ Նիկոլը Վաշինգտոն գնաց նախքան ընտրությունները: Եթե վստահ էր, որ ժողովուրդն էլ է ընտրում Իլհամի տակ պարկելու տարբերակը, ապա թող նախ ընտրություններով ստանար ժողովրդի քվեն ու հետո միայն նախաստորագրեր փաստաթուղթը: Կասեն՝ ընդամենը նախատորագրել են: Այո, բաց հարցի արժեքն այնքան բարձր է, որ առանց ստուգատես անցնելու ոչ ոք իրավունք չուներ՝ նման բան անելու:

Չնայած ընտրություններն էլ են սուտ. Նիկոլը վաղուց է պլան մշակել, թե ինչպես է վերարտադրվելու. «վոինի» ջանը՝ սաղ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել