24news.am-ը գրում է.

Դադարել են Արսեն Թորոսյանի պատգամավորական լիազորությունները («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից):

Պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը ստորագրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Արսեն Թորոսյանը պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում էր ներկայացրել օգոստոսի 20-ին: Ավելի ուշ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Արսեն Թորոսյանը կնշանակվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել