Գիտե՞ք՝ ինչով է Մելքոնյան Գագոյի այս հայտարարությունը վտանգավոր, նրանով, որ հենց նմանատիպ հայտարարությունների ներքո է ՔՊ-ն պատարաստվում 2026-ին վերարտադրվել: Թիվը կնկարեն ու կհայտարարեն, որ իրենց համար անակնկալ չի դարձել ՔՊ-ի հավաքած 50+1-ը. վաղուց գիտեին, որ ժողովուրդն իրենցն է, իսկ ընդդիմությունը՝ ռուսներինը:
Նորմալ մարդը կարող է, իհարկե, Գագոյի ասածների վրա միայն ղժժալ, սակայն ղժժոցը, ցավոք, չի կարող ընդդիմության համար քաղաքական կապիտալ դառնալ մի մարդու պատճառով՝ «վոինի». Նիկոլի վերարտադրությունը կանխելու միայն մեկ ռեալ եղանակ կար, որը, սակայն, մերժեցին. իմպիչմենտն էր: Մնացածը գագոների համար դառնում է լոկ տեխնիկայի հարց, իսկ ինչ վերաբերում է ապագա ընտրակեղծիքներին տրվելիք միջազգային արձագանքին, ապա այդ խնդիրը Նիկոլը լուծեց Վաշինգտոնում՝ Իլհամին տալով «Զանգեզուրի միջանցքը»՝ անունը դնելով TRIPP:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4533
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



