168.am-ը գրում է․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուղերձ է հղել Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի կապակցությամբ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Նա ասել է, որ դրա բացումը կմեծացնի արտադրությունն ու արտահանումը Արևելյան և Հարավարևելյան Անատոլիայի տարածաշրջաններում, կբարելավի տրանսպորտային ենթակառուցվածքները և կընդլայնի Միջերկրական ծովի զբոսաշրջային ներուժը։

«Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային ցանցի ընդլայնումը չափազանց դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային առևտրի վրա։ Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղային գիծը մեծ նշանակություն ունի ինչպես մեր երկրի, այնպես էլ մեր տարածաշրջանի համար», – հավելել է Էրդողանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել