Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի իրականացումը կապահովի Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մեթին Քըլըչը։

«Զանգեզուրի միջանցքը երկաթուղային և ցամաքային ճանապարհներով կկապի Չինաստանը և Կենտրոնական Ասիայի երկրները Եվրոպայի հետ՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով՝ խաղալով Արևելքի և Արևմուտքի միջև կամուրջի կարևոր դեր։ Նախագծի իրականացումը նաև կապահովի խաղաղություն Հարավային Կովկասում: Կարևոր է նաև, որ Հայաստանը ցուցաբերում է խաղաղության պատրաստակամություն և հասկանում է, որ Զանգեզուրի միջանցքից դուրս մնալը տնտեսապես անշահավետ է: Հատկապես նշանակալից է, որ միջանցքը թույլ կտա Նախիջևանին, որը Ադրբեջանի անբաժանելի մասն է, դուրս գալ շրջափակումից», — ասել է նա

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրաբեջանի ղեկավարներն ԱՄՆ նախագահի միջնորդությամբ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել են փաստաթուղթ՝ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին: Խոսքը «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» անվամբ տարանցիկ և զարգացման նոր նախագծի մասին է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել