Ժողովրդին ուղղված իր ուղերձում Նիկոլը հանդես է եկել աչքալուսանքով՝ պնդելով՝ օգոստոսի 8-ից հետո մենք ապրում ենք բացարձակապես ուրիշ, բոլորովին նոր Հարավային Կովկասում, մենք ապրում ենք բացարձակապես ուրիշ, բոլորովին նոր ՀՀ-ում: «Մենք զրոյից պետք է սովորենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել, իմանանք, թե ինչ է նշանակում խաղաղություն, ինչպիսին է այն և ինչ տեսք ունի»,-մասնավորապես՝ հայտարարել է Թրամփին այս կոնտեքստում գովերգած Նիկոլը:

Արդեն հայտնի է, թե ինչ տեսք ունի Նիկոլի խաղաղությունը՝ թուրք-ադրբեջանական: Հայաստան հարյուր հազարավոր արդբեջանցիներ բերել պատրաստվող Իլհամն ու Երևանի ղազիաթ ստեղծող Ալլահշուքյուրն են Նիկոլի խաղաղության դեմքը ու մեկ էլ՝ «ընթերցասեր» Աննան, որի կրթարավներից մարդիկ ուղղակի որձկում են ու զարմանում՝ ինչպես հայտնվեցին այս ապազգային տարրերի թարթափում:

Բայց Նիկոլը խաբում է, որովհետև ոչ մի խաղաղություն էլ չի բերել, ու դրա մասին ինքն էլ շատ լավ գիտի: Ընդամենը Սյունիքն է դարձել ոչ հեռու ապագայում բռնկվելիք հակամարտության գոտի, որի հետևանքներն անխուսափելիորեն զգացվելու են նաև Երևանում:

Երևանն էլ կտա ու կասի՝ եթե համաձայն չեք, որ այն մի մեծ ղազիաթի վերածվի, ինձ իշխանազրկեք:Կասի ու ժողովրդի դեմ տանկեր կյանի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել