ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը այսօր կմասնակցի Վլադիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի հանդիպմանը, հաղորդում է ABC News-ը՝ վկայակոչելով աղբյուրին։
Փետրվարին Օվալաձև աշխատասենյակում Թրամփի և Զելենսկու միջև տեղի ունեցած բուռն ընդհարման ժամանակ, նախքան Թրամփի միանալը, հենց Ջեյմս Դեյվիդ Վենսն էր գլխավորել Ուկրաինայի նախագահի վրա հարձակումը, գրում է Sky News-ը։
Վենսը Զելենսկուն մեղադրում էր անհարգալից վերաբերմունքի մեջ՝ հանդիպմանը գործնական կոստյումով չներկայանալու համար։
Նա միաժամանակ հայտարարել էր, որ ուկրաինացին 2024 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ դեմոկրատների անունից էր քարոզարշավ անցկացնում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



