Երեկ ԱԺ-ում դատախազի թեկնածուի քվեարկությունից անմիջապես հետո ինձ մոտեցավ 168-ի թղթակիցը և խնդրեց ասել, թե ինչպես եմ քվեարկել։ Ես չեմ սիրում, երբ փակ գաղտնի քվեարկության ընթացքին խառնվում են։ Ուստի և լրագրողին ասացի, որ նպատակահարմար չեմ գտնում իրեն այդ մասին տեղեկացնելու։ Երեկոյան նայում եմ մամուլը. փաստորեն այդ քվեարկությունը լուրջ քննարկման առիթ է դարձել ընդդիմադիր պատգամավորների շրջանակում։ Դրա հետ կապված տեղյակ եմ պահում, որ իմ գործընկեր ընդդիմադիրների հարցին (Ա.Արզումանյան, Ն.Փաշինյան, Գ.Ջհանգիրյան), թե ինչպես եմ քվեարկել, ես անկեղծորեն պատասխանել եմ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել