Օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը։  Այս մասին հայտնում են  ՆԳՆ փրկարար ծառայությունից: Իրականացվելու են հողային, ճանապարհի լայնացման աշխատանքներ։ Նշված աշխատանքներով պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով քարաթափման վտանգը՝ օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։

Վարորդներին հորդորում ենք շրջանցել նշված ճանապարհը։ Երթևեկությունը կկազմակերպվի ըստ ՆԳՆ հետ համաձայնեցված սխեմայի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել